Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Զարուհի Բոթոյանը՝ փոխնախարար

Զարուհի Բոթոյանը՝ փոխնախարար
18.05.2018 | 16:15

Կառավարության առաջին օղակի պաշտոնյաների ձևավորումից հետո սկսվել է փոխնախարարների «զտումը»: Մեր տեղեկություններով, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բոթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար:


Փաստորեն, նախարարության ծանր հրետանին կանայք են լինելու, ավելի վաղ սոցապ նախարար էր նշանակվել Մանե Թանդիլյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ